4420 դիտում
20:51 25-09-2016
Էրիխ Մարիա Ռեմարկն ու իր սիրելի կանայք
Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր։
1918 թվականին Ռեմարկը հանդիպում ու ծանոթանում է Էրիկա Հաազեի հետ, Արևմտյան ռազմաճակատում, որտեղ ապագա գրողը մասնակցում էր տեղի ճակատամարտերին։ Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրո ազդեցությունը, սակայն իրենց հարաբերություններին, բախտ չէր վիճակվել երկար տևել։ Պատերազմն ավարտվեց և Ռեմարկը վերադարձավ հայրենի տուն, իսկ Էրիկան մնաց անցյալում։
1921-ին Ռեմարկը սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ։ Այս հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ 1922-ին Ռեմարկը տեղափոխվում է Հաննովեր և սերը մնում է անցյալում։
Հաննովերում Ռեմարկը տանում է անպատասխանատու սիրային կյանք, հարաբերություններ ունենալով տարբեր կանանց հետ։ Այստեղ 1924 թվականի հոկտեմբերին նա հանդիպում է Էդիթ Դյորիին, Քուրտ Դյորիի աղջկան։ Էդիթի հայրը, Հաննովերում հայտնի խմբագության հիմնադիր էր՝ «Շփորթ իմ Բիլդ» անունով։ Էդիթի շնորհիվ, Ռեմարկը տեղափոխվում է Բեռլին, որտեղ աշխատանքի է անցնում Էդիթի հոր ամսագրում, որպես խմբագիր։ Սակայն հետագայում Էդիթի ծնողները համաձայնություն չեն տալիս նրանց հարաբերություններին։
1925 թվականի հոկտեմբերի 14-ին, Ռեմարկն ամուսնանում է Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ։ Վերջինս տառապում էր թոքախտով, ուստի օրինակ հանդիսացավ ապագայում, Ռեմարկի ստեղծած կերպարների համար, օրինակ՝ «Պատի», «Երեք ընկերներ» վեպից 1936։ Դեռ լինելով ամուսնացած Յուտտայի հետ, Ռեմարկը 1929-ին սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Բրիգգիտա Նոյների հետ, որը տևում են մինչև 1931 թվականը։ 1930-ին սիրային կապ է ունենում նաև Ռուտ Ալբույի հետ, որի շնորհիվ գրողը գնում է տարբեր կտավներ և ուրիշ արվեստի նմուշներ։ Այս բազմազան դավաճանությունները ստիպում են Յուտտային ապահարզան պահանջել։
1930 թվականի հունվարի 4-ին, նրանք ամուսնալուծվում են, սակայն շարունակում են պահպանել ընկերական ջերմ հարաբերություններ։ 1938 թվականի հունվարի 22-ին, Ռեմարկը դարձյալ ամուսնանում է Յուտտայի հետ, որպեսզի հնարավորություն տա նրան տեղափոխվել Շվեյցարիա։ Հետագայում Յուտտային զրկում են քաղաքացիությունից և նա մեկնում է Նյու-Յորք ու հաստատվում Էլլիս Այլնդ կղզում։ Ռեմարկը մինչև մահը նախկին կնոջը թոշակ է վճարում։
1936-ին Ռեմարկը ծանոթացել էր Մարգոթ ֆոն Օպելի հետ։ Նրանք ուղիղ մեկ տարի անցկացնում են իրար հետ, ճանապարհորդելով ամբողջ Եվրոպայով։
1937-ին Ռեմարկի մոտ սիրային հարաբերություններ են բացվում, հանրահայտ դերասանուհի՝ Մառլեն Դիտրիխի հետ։
1938-ին գրողը հանդիպել էր Ռութ Մարթոնին, որը արդյունքում նրա մասին գիրք է գրում։
1940 թվականը դառնում է Ռեմարկի համար ավելի բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության։ Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ՝ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ։
1942-ին Ռեմարկի մոտ մոտիկ հարաբերություններ են ծավալվում՝ Վեռա Զորինայի և Նատալի Փալեյ Վիլսոնի հետ։
Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի՝ Փոլեթ Գոդարը, որին գրողը հանդիպեց որոշ ժամանակ անց, առաջին հադիպումից։ Փոլեթ Գոդարը ժամանակին հռչակավոր դերասան՝ Չառլի Չապլինի կինն էր, որի հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում։ Ռեմարկին, Գոդարը խնամում էր մինչև գրողի մահը։
Նմանատիպ նյութեր
2866 դիտում
11:43 28-03-2019
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» կներկայացվի ընթերցողներին
1542 դիտում
12:46 08-03-2015
Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք. նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
1114 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
886 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1096 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին