14185 դիտում
13:27 27-09-2016
Վանաձորում ՌԴ քաղաքացին Opel-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողուհիներին
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Մ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 116/1 շենքի դիմաց ՌԴ քաղաքացի, 70-ամյա Յուրի Հարությունյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 QR 052 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, հասակակիցներ՝ 15-ամյա Մերի Ղազարյանին և Անի Պողոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներն էլ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն՝ Մ. Ղազարայնը՝ «աջ ոտնաթաթի սալջարդ», իսկ Ա. Պողոսյանը՝ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Լոռու տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
106977 դիտում
20:57 16-09-2017
Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների