211652_close_icon
views-count2785 դիտում article-date 15:57 27-09-2016

Մարին Լե Պենը կճանաչի Ղրիմը, եթե նախագահ ընտրվի

Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսկացության առաջնորդ Մարին Լե Պենը երկրի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կճանաչի Ղրիմը՝ որպես ռուսական տարածք, RT France հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։ Ֆրանսիայում նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին Մարին Լեն Պենը հայտնել էր 2016 թվականի փետրվարին։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին։ Ղրիմը ճանաչելու որոշման ժամանակնա հաշվի կառնի պատմական փաստեր, ինչպես նաև թերակղզու բնակչության ընտրությունը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները կարևոր են աշխարհի մակարդակով, որպեսզի հնարավոր կլինի կարգավորել հակամարտությունները։ Իր հիմնական մրցակից Լեն Պենը տեսնում է միայն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և նախկին վարչապետ Ալեն Ժյուպպեին։

Նմանատիպ նյութեր