211652_close_icon
views-count1336 դիտում article-date 14:45 20-05-2016

Մարին Լե Պենը խոստանում է ճանաչել Ղրիմը, եթե ընտրվի Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի իշխանությունները կարող են ճանաչել Ղրիմի կարգավիճակը, եթե երկրի նախագահ ընտրվի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Այդ մասին Լե Պենը հայտարարել է RT-ին տված հարցազրույցում: «Ես հստակ տեսնում եմ այնպիսի մի հնարավորություն, որ շատ հավանական է՝ Ֆրանսիան ճանաչի Ղրիմը ռուսական, եթե դառնամ, Ֆրանսիայի նախագահ»,-ասել է նա: Վերջինս նաև նշել է, որ իր կուսակցությունը կողմ է հանդես գալիս Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների անմիջական չեղարկմանը: Հիշեցնենք, որ Վենետիկն արդեն ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս:

Նմանատիպ նյութեր