211652_close_icon
views-count1457 դիտում article-date 16:50 28-09-2016

Սիրիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի հիվանդանոցին ու հացատանը. Reuters

Սիրիայի ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցրել Հալեպի ու նրա մերձակա տարածքներին՝ փորձելով ոչնչացնել ընդդիմադիր ուժերի դիրքերը, հայտնում է Reiters գործակալությունը՝ հղում անելով սիրիական զինվորական աղբյուրին։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Խան-Թուման քաղաքին, որը գտնվում է Հալեպից հարավ։ Աղբյուրի խոսքով՝ հարվածներից վնասվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ զրահապատ։ Տեղի բնակիչները պատմել են, որ օդային հարվածների տակ են հայտնվել հացատուն և Հալեպից հարավ ընկած հիվանդանոցներից մեկը։ Հացատան դիմաց հարվածի ժամանակ մարդկանց հերթեր են եղել։ Նշենք, որ ներկա պահին Սիրիայի կառավարական ուժերը օպերացիա են վարում Հալեպը հետ գրավելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հանձնակատար Ստաֆֆան դե Միստուրան հայտնել է, որ օպերացիայի սկզբից Հալեպում տասնյակ երեխաներ ու կանայք են զոհվել։

Նմանատիպ նյութեր