211652_close_icon
views-count781 դիտում article-date 13:16 07-12-2024

Սիրիայի և ՌԴ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել իսլամիստներին Հոմսում

Սիրիայի ՌՕՈւ-ն և Ռուսաստանի ՕՏՈւ-ն հարվածներ են հասցրել իսլամիստներին Հոմսում՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ՊՆ-ն Ֆեյսբուքիիր էջում։ 

«Մեր ուժերը, որոնք գործում են Համայի եւ Հոմսի գյուղական տեղանքում, ինտենսիվ հրետանային և հրթիռային գնդակոծություն են վարում ահաբեկիչների տեղակայման դիրքերի ուղղությկամբ՝ կորուստներ պատճառելով նրանց։ Սիրիական եւ ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների կուտակման վայրերին Հոմս նահանգի հյուսիս-արեւելքում՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, նրանց տրանսպորտային միջոցները եւ տեխնիկան»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր