211652_close_icon
views-count1962 դիտում article-date 22:48 28-09-2016

ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվել է վարժանք-դասընթաց՝ բազայի ծավալման թեմայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում կազմակերպվել է Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում թեմայով վարժանք-դասընթաց: Միջոցառման հիմնական նպատակն է ամրապնդել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի` արտակարգ իրավիճակների ժամանակ տեղակայման բազայի ծավալման գործնական հմտությունները: Աղետից տուժած երկիր մեկնող փրկարարական ջոկատներն ինքնաբավ են` ապահովված առաջին օրերի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով (վրաններ, սնունդ, խմելու ջուր, փրկարարական գույք, վառելանյութ և այլն): Աղետի գոտի հասնելուն պես ջոկատի համար սահմանված վայրում ծավալվում է վրանային ավան, որտեղ տեղակայվում է փրկարարների շտաբը և որտեղից ղեկավարվում են որոնողափրկարարական աշխատանքները: Խոշոր աղետի դեպքում մարդասիրական առաքելությամբ արտերկիր մեկնող ԱԻՆ ՓԾ որոնողափրկարարական թիմերն ունեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ու շարունակում են պարբերաբար անցկացվող դասընթացների և ուսումնավարժությունների միջոցով բարձրացնել պատրաստվածության մակարդակը: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր