4849 դիտում
22:20 30-11-2017
ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքն արդիականացվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:
Այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և 161 միավոր փրկարարական վրան: «Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են մասնավորապես օդակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի այս մեքենաների ավելի կատարելագործված մակնիշներով: Ստացված 161 միավոր փրկարարական վրաններից 110-ը նախատեսված են 10, իսկ 51-ը՝ մինչև 30 մարդ տեղավորելու համար:
Վերջերս հումանիտար արձագանքման կենտրոնը համալրվել էր երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակով ու 5 «UAZPatriot» մեքենայով: Այս խմբաքանակը ներառում էր նաև մեկական մեքենա՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառականսարքեր, գեներատորներ, որոնողականսարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ: Ստացված մեկ այլ խմբաքանակ ներառել է 30 լուսային աշտարակներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորություն ապահովելու, ինչպես նաև՝ 8 ամենագնաց կվադրոցիկլներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
16:53 18-03-2016
Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
919 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար