3835 դիտում
13:36 30-09-2016
Գերեզմանափորներին, դերասաններին և նախկին գլադիատորներին արգելվում էր մուտք գործել Կոլիզեում
Համաձայն 354 թվականի Ժամանակագրության՝ Կոլիզեումի ամֆիթատրոնում տեղավորվում էր մոտավորապես 87000 մարդ, բայց ժամանակակից հաշվարկներով Կոլիզեումը կարող է տեղավորել միայն 50000 մարդ։ Նստատեղերը բաժանված էին մակարդակների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր որոշակի խմբի կամ խավի մարդկանց համար։ Հարավում և հյուսիսում տեղավորված էին կայսեր և կույսերի տեղերը և ապահովում էին լավ տեսադաշտ դեպի արենա։
Այս մակարդակում էին գտնվում նաև սենատորների նստատեղերը, և որոնց թույլատրվում էր իրենց հետ բերել իրենց աթոռները։ Նշանակալի է, որ որոշ սենատի համար նախատեսված որոշ տեղերում կարելի է գտնել հինգերորդ դարի սենատորների փորագրված անուններ, որոնք, ըստ էության, ծառայում էին տեղերի ամրագրման համար։
Սենատորի համար մակարդակից վերև գտնվում էին հեծյալների դասի տեղերը, իսկ հեծյալներից վերև տեղավորվում էին Հռոմի քաղաքացիները՝ բաժանված երկու խմբի՝ հարուստ քաղաքացիների համար, որոնք գտնվում էին հեծյալներից անմիջապես վերև, և քիչ ունևոր քաղաքացիների համար, որոնց տեղավորվում էին հռոմեական վերնախավից ավելի վերև։ Ավելի ուշ՝ Դոմիցիանուս կայսեր կառավարման ժամանակ, կառուցվեց ամենաբարձր մակարդակը՝ նախատեսված աղքատ քաղաքացիների համար, ստրուկների և կանանց համար։
Հիմնականում դրանք կանգնելու համար տեղեր էին։ Բացի այդ, մարդկանց որոշակի խմբերի արգելված էր մուտք գործել Կոլիզեում, հիմնականում գերեզմանափորներին, դերասաններին և նախկին գլադիատորներին։
Նմանատիպ նյութեր
5002 դիտում
21:29 13-06-2015
Կոլիզեում վերականգնվել է գազանների համար նախատեսված վերելակը
19992 դիտում
22:20 17-10-2018
Ամերիկաբնակ հայերից մեկը հենց հիմա պատրաստ է 4 բնակարան նվիրել Գյումրու թատրոնի անօթևան դերասաններին. Aravot.am
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին