211652_close_icon
views-count1683 դիտում article-date 21:50 10-12-2022

Հարգելի քաղաքային իշխանություն, պարտավոր եք վճարել մի քանի սերունդի կողմից սիրված դերասաններին․ Լևոն Բաղդասարյան․ «Առավոտ»

Aaravot.am-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող Դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստներ Գուժ Մանուկյանի և Լուսինե Կիրակոսյանի աշխատանքային պայմանագրերը գալ տարվա հունվարի մեկից լուծում է՝ պայմանավորված վերջիններիս խաղացանկի պակասով և ամսական իննսուն հազար դրամ աշխատավարձ չվճարելու էկոնոմիայով։

Առերևույթ իրավական հարթությունում իրավաչափ թվացող գործատուի այս իրավական ակտն իր մեջ պարունակում է ՀՀ Հիմնական օրենքի կոպտագույն խախտում և հանցագործ անտարբերություն դեպի մարդը, ով Սահմանադրության ուժով բարձրագույն արժեք է։

Արձանագրենք, որ մի քանի սերունդ ապրել ու դաստիարակվել է այս տաղանդավոր դերասանների խաղով, ովքեր տասնամյակներ շարունակ եղել և կան Դրամատիկականի զարդը։ Անգամ եթե խաղաժամ չունեն կամ քիչ ունեն, անգամ համր բարձրանալով բեմ՝ արդեն իսկ դահլիճի կողմից արժանանում են ծափողջյունների։ Ու տասնամյակներ շարունակ ապրելով, արարելով Դրամատիկականում, թող ներվի, որպես անտեր իր, հեռացնում եք իրենց տնից ընդամենը մի ծանուցման կտրոնով։ Ասել կուզի` խոշտանգում եք… »։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր