211652_close_icon
views-count2505 դիտում article-date 14:44 30-09-2016

Վանաձորցիների 30,3%-ը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, թեև 44,7%-ը դժգոհ է գործող ՀՀԿ-ական քաղաքապետից. հարցում

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 29-ը սոցհարցում է իրականացրել Վանաձորում, որին մասնակցել է 600 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Գո՞հ եք արդյոք գործող քաղաքապետի աշխատանքից» հարցին վանաձորցիները հետևյալ պատասխանն են տվել՝ 11,3%-ը դժվարացել է պատասխանել, 44,7%-ը միանշանակ դժգոհություն է հայտնել, 19,8%-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 16,3%-ը՝ ավելի շուտ այո, 7,8%-ը՝ միանշանակ այո: Նշենք, որ Վանաձորի գործող քաղաքապետը ՀՀԿ-ից Սամվել Դարբինյանն է: Բանախոսը նաև ներկայացրեց, թե ըստ հարցման ո՞ր կուսակցությանն են տալու իրենց ձայները վանաձորցիները. «2,3%-ը պատասխանել է՝ ոչ մեկին, 29,8%-ը հրաժարվել է պատասխանել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 0,4%-ը, «Հայկական վերածննդի» օգտին՝ 2,7%-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 30,3%-ը, ՀՅԴ-ին՝ 2,3%, ՀԱԿ-ին՝ 0,2%, «Համախմբում» կուսակցությանը՝ 0,8%-ը, «Լուսավոր Հայաստանին»՝ 6,9%-ը, ԲՀԿ-ին՝ 3,5%-ը»:

Նմանատիպ նյութեր