211652_close_icon
views-count1653 դիտում article-date 17:59 30-09-2016

Հոկտեմբերի 2-ին Երևանում կկայանա Vegan Fest Yerevan՝ առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը նվիրված փառատոն

Հոկտեմբերի 2-ին Երևանում՝ Մաշտոցի պուրակում, կկայանա Vegan Fest Yerevan՝ առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը նվիրված փառատոն (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) ժամը 13:00-ից մինչև երեկո: Այս փառատոնի կարգախոսն է՝ "Ընտրիր կյանքը": Այս ամենամյա փառատոնն այս տարի անցկացվում է չորրորդ անգամ։ Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպ, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի մասին, բռնությունից և տառապանքից ազատ ապրելու նրանց իրավունքի մասին: Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի ու առողջ ապրելակերպի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ: [url=https://web.facebook.com/events/574338479415931/]Vegan Fest Yerevan 2016[/url]

Նմանատիպ նյութեր