211652_close_icon
views-count1963 դիտում article-date 19:07 30-09-2016

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը Սոֆիայի Բալկան հյուրանոցում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 29-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը Սոֆիայի Բալկան հյուրանոցում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Հյուրերի թվում էին Բուլղարիայի վերջին Թագավոր, ԲՀ նախկին վարչապետ Սիմեոն 2-րդը, Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Յավուր Խայտովը, ԱԳ նախարարի տեղակալ Խրիստո Անգելիչինը, ԺԺ «Հայրենասիրական ճակատ» խմբակցության նախագահ Վալերի Սիմեոնովը, Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիռովը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գործարարներ: Ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, հայ և բուլղար կղերականներ, հոգևորականներ, հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ անկախության ընդամենը 25 տարիների ընթացքում Հայաստանը գրանցել է բազմաթիվ հաղթանակներ, դարձել է միջազգային հանրության լիիրավ անդամ: Դեսպանը կարևորեց այն մեծ ներդրումը, որ Բուլղարիայի հայ համայնքն ունի երկու երկրների փոխգործակցության, Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր