1546 դիտում
21:48 30-09-2016
Վարչապետն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամներին:
Վարչապետը, կարևորելով ՏՏ բնագավառի զարգացման ներուժը, նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձևավորմանը, այլև երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի իրականացմանը:
ԻՏՁՄ-ի և ՏՀՏԳՄ-ի անդամները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես են եկել առաջարկություններով: Մասնավորապես, արծարծվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության և ձեռներեցության դասընթացների կազմակերպմանը, ինժեներական խմբակների գործունեությանը, տեխնոլոգիական համալսարանի ստեղծմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին վերաբերող և հարակից այլ հարցեր:
Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարզերում կրթության հասանելիության և կադրերի պատրաստման խնդրին: Վարչապետն ընդգծել է ՏՏ ոլորտի նշանակությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում և նշել, որ այն կարող է շարժիչ ուժ լինել և արդյունավետ ռեսուրս ստեղծել երկրի առաջընթացի համար:
Կարեն Կարապետյանը հորդորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները ներկայ
ացնել շահագրգիռ գերատեսչություններ և հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ակտիվ համագործակցել նրանց հետ:
Նմանատիպ նյութեր
3119 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»