6980 դիտում
19:58 01-10-2016
Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերվել է 62 981.9 տոննա խաղող
Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող, այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մասնավորապես՝ [b]Արարատի մարզում[/b] խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում և «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն: [b]Արմավիրի մարզում[/b] խաղողի մթերումները սկսել են «Ալվան», «Մերձավանի կոնյակի գործարան», «Արփենիկ գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ները՝ Արմավիրի մթերման կետերում, «Տիեռաս դե Արմենիա» և «ՄԱՊ» ՓԲԸ-ները, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում և «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում: [b]Արագածոտնի մարզում[/b] մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան» և «Հայասի գրուպ» ՍՊԸ-ները: [b]Կոտայքի մարզում[/b] խաղողի մթերումները սկսել է «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Քանաքեռավանի մթերման կետում: [b]Տավուշի մարզում[/b] խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Բերդի մթերման կետում, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Քանաքեռավանի մթերման կետում և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3329 դիտում
14:15 30-09-2015
Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 129.000 տոննա խաղող. ՀՀ ԳՆ
1124 դիտում
11:53 15-10-2014
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող
1440 դիտում
15:04 22-09-2014
Արարատի մարզում արդեն 44 հազար տոննա խաղող է մթերվել
Այս բաժնից
727 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1690 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն