3111 դիտում
17:19 02-10-2016
Արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ. ՄԻՊ
Հայաստանում այսօր տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն:
Արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր: Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու դեպք է արձանագրվել Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում: Ստացվել են նաև հաղորդումներ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու և այլ դեպքերի վերաբերյալ:
Բոլոր հաղորդումները ներկայում մանրամասն ուսումնասիրվում են: Քվեարկության ավարտից հետո դրանք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում սահմանված կարգով կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմինների քննարկմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար
Զոհրապ Եգանյան
Նմանատիպ նյութեր
1927 դիտում
13:32 30-07-2016
ՄԻՊ-ը ստացել է քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու մասին հաղորդումներ
5310 դիտում
22:38 13-08-2018
Թուրքիայում սկսել են հետապնդել սոցցանցերում տնտեսական ճգնաժամի մասին հրապարակումներ անողներին
Այս բաժնից
1027 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
997 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
928 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր