211652_close_icon
views-count2080 դիտում article-date 10:24 04-10-2016

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Մտավորականի ու քաղաքացու Ձեր` իրադարձություններով հարուստ կյանքն անխզելիորեն կապված է հայրենիքի ու ժողովրդի կենսագրությանը: Թե գրական ու լրատվական դաշտում, որտեղ այսօր էլ գտնվում եք գնահատելի բարձրության վրա, եւ թե հասարակական ու քաղաքական, այդ թվում` երկարամյա պատգամավորական գործունեության ընթացքում Դուք մշտապես առաջնորդվել եք երկրի շահով` անմիջականորեն զգալով նրա զարկերակը, երբեք անտարբեր չմնալով հայրենիքի ճակատագրին առնչվող որեւէ երեւույթի կամ իրավիճակի հանդեպ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր