211652_close_icon
views-count2287 դիտում article-date 11:17 04-10-2016

«Հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում Է քաղաքացիներին քվեարկել իշխանության օգտին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ ընտրությունների արդյունքներ վերլուծելիս պետք է հիմնվել այն թվերի վրա, որոնք հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տնտեսական վիճակը վերլուծելիս անհրաժեշտ է, իմ կարծիքով, հենվել Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա (որոնք, ի դեպ, առանձնապես հուսադրող չեն)։ Իհարկե, կարելի է հայտարարված թվերը վիճարկել, ասել, որ դրանք սուտ են, փչած են և նկարած են, և գուցե շատ դեպքերում դա հենց այդպես է, բայց այդ բողոքներն ու դժգոհությունները, միանգամայն կիրառելի լինելով քարոզչության տեսանկյունից, զուտ վերլուծության առումով ոչինչ չեն տալիս։ Երբ ընդդիմադիրներն ասում են՝ իշխանությունը սա արեց, նա արեց, միանգամից երկու հարց է առաջանում՝ ա/ դուք սպասում իք, որ այս անգամ չի՞ անի, բ/ իսկ դուք ի՞նչ եք արել դրա դեմն առնելու համար։ 21 տարի կրկնվող բողոքները կորցրել են իրենց թարմությունը ու այլևս չեն ընկալվում որպես բացատրություն։ Հակված եմ անգամ ենթադրելու, որ այդ «հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում է քաղաքացիներին ավելի «կուռ շարքերով» գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել իշխանության օգտին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր