13281 դիտում
11:57 04-10-2016
Վարչապետի որոշմամբ՝ ԱՄՀ-ում Գագիկ Խաչատրյանին կփոխարինի Վարդան Արամյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ է նշանակվել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով այդ կառույցում կփոխարինի Գագիկ Խաչատրյանին:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով»:
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
13:54 04-03-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը
4211 դիտում
14:33 13-07-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դիպլոմներ է հանձնել շրջանավարտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
21947 դիտում
18:36 21-10-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում լրագրողներին ներկայացրեց 2018թ. պետական բյուջեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»