211652_close_icon
views-count2515 դիտում article-date 13:54 04-03-2017

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը

Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը: ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը: Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:

Նմանատիպ նյութեր