211652_close_icon
views-count3133 դիտում article-date 18:27 04-10-2016

Բարակ Օբամա. ՄՕԿ-ի որոշումները, ինչպես ՖԻՖԱ-ի դեպքում, մի փոքր կեղծվել են

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի համար Չիկագոյի ներկայացրած հայտը լավագույնն էր, սակայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեի որոշումը կեղծվել է: «Այն ժամանակ բոլոր մտածում էին, որ եթե ես մեկնեմ Կոպենհագեն, ապա հաղթանակի մեր հնարավորությունները կավելանան: Այդ իսկ պատճառով ես թռա այնտեղ: Այն ժամանակ մենք համոզվեցինք, որ ՄՕԿ-ի որոշումները, ինչպես` ՖԻՖԱ-ի որոշումները, մի փոքր կեղծվել են: Մենք նույնիսկ առաջին փուլը չանցանք, թեպետ բոլոր օբյեկտիվ չափանիշերով ամերիկյան հայտը լավագույնն էր», ասել է Օբաման:

Նմանատիպ նյութեր