1804 դիտում
19:03 04-10-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ, համոզմունք է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու հարցում:
Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված ենտարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից
Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը:
Նմանատիպ նյութեր
1092 դիտում
18:30 25-04-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին
1899 դիտում
15:29 11-07-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին
3009 դիտում
14:04 06-10-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի փոխնախագահին
Այս բաժնից
1186 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1024 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը