3518 դիտում
21:14 04-10-2016
Արսեն Հարությունյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Կենսագրությունը.
Ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին Երևան քաղաքում:
2000 թ. ավարտել է Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի Ազգային էկոնոմիկա բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում:
1997 - 2001 թթ. «Միավորված բանկ» ԲԲԸ - արտարժութային գործառնությունների բաժնի մասնագետ:
2001 - 2003 թթ. Նոր Նորքի թաղապետարան - առաջին կարգի մասնագետ:
2003 - 2010 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ - ֆինանսական բաժնի տնտեսագետ, այնուհետև առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական վարչության պետի տեղակալ:
2010 թ. հայ-գերմանական «MVV Decon» LLC - «MVV Energy» LLC - «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ կոնսորցիում - ջրային ընկերությունների ֆինանսական փորձագետ:
2010 - 2011 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ - ՋԸԿ վարչության պետի տեղակալ, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ ֆինանսական գծով տեղական տնօրեն:
2011 - 2012 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ - տնօրենի տեղակալ կոմերցիայի գծով:
2012 թ. դեկտեմբերի 26-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն:
2013 թ. հուլիսի 15-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն:
Երկու գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան