211652_close_icon
views-count28997 դիտում article-date 11:45 16-07-2016

Ինչո՞ւ է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար, «Բուլկի» մականվամբ Արամ Հարությունյանը ուզում հանդիպել ՀՀ գլխավոր հոգեբույժին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, ով հանրութայնն ավելի շատ հայտնի է «Բուլկի Արամ» մականվամբ, փորձում է վարչպետ Հովիկ Աբրահամյանին համոզել, որպեսզի կառավարության ղեկավարը թույլատրի իրեն մեկնելու մեկամսյա արձակուրդ: Նա ցանկանում է արձակուրդն անցկացնել Ֆրանսիայում և հունիսի 22-ին եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ ստացել է մուտքի վիզա: Պատճառը կայանում է նրանում, որ Ա. Հարությունյանը ուզում է այս օրերին բացակայել Հանրապետությունից, քանի որ առաջիկայում, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հակահրդեհային և անվտանգության վարչության մասնագետները վարչապետին են ներկայացնելու հուլիսի10-ին մելիք Ադամյան 1 հասցեում [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/10/90121/]տեղի ունեցած հրդեհի [/url]եզրակացության արդյունքները` նա Հանրապետությունում չլինի: Արդեն կան ճշտված տեղեկություններ, որ շինության տանիքին կառուցված քարե այդ ամբողջ սենյակները ապօրինի են եղել և այն կառուցվել է, երբ քաղաքաշինության նախարարը եղել է «Մեծն Բուլկին»: Նախարարությունում անգամ նշում էին , որ այդ հատվածը Ա. Հարությունյանը զարտուղի ճանապարհներով վարձակալական հիմունքներով տվել է մարդկանց: Մարդիկ նշում էին նաև, որ իր աշխատողներին վտանգ է սպառնում Ա. Հարությունյանի պատճառով: Նա խասյաթի համաձայն «թռնում է»` այդ մարդկանց թողնելով ոստիկանության, դատախազության, քննչական մարմնի, ԱԱԾ-ի ձեռքը միայնակ, ինչից հետո, երբ ջրերը զուլալվում են` Ա. Հարությունյանը անձրևից հետո դաշտում ծլած սնկի նման հայտնվում է: Մեր տեղեկություններով` Ա. Հարությունյանն անգամ ցանկություն է հայտնել հանդիպելու ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ, ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, սակայն Ա. Հարությունյանին հուշել են, որ ինքը հոգեբանի կարիք ունի, ոչ թե հոգեբույժի:

Նմանատիպ նյութեր