3015 դիտում
09:12 05-10-2016
Կարտոֆիլի բերքն առատ է, և գյուղացիներն ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, և գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջև են կանգնել։ Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր Է առաջանում։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը և դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ Էկոնոմիկայի նախարարությ՛ունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար։ Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40-60 դրամով։ Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար։
Իսկ ի՛նչ է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարատանյութ և դիզելային վառելիք է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով։ Եվ վերջ։ Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները։ Հետևաբար, ի՞նչ իմաստ ունի մի նախարարության վրա ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 16 մլրդ դրամ հատկացնելը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2293 դիտում
14:57 04-06-2015
Այս տարի մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու
10093 դիտում
10:25 24-09-2021
Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը