2575 դիտում
10:34 05-10-2016
Այնքան կարևոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որևէ վատություն անելն է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հավատացեք, ցանկացած գործ, որն արվում է սեփական կարևորությունն ընդգծելու համար, դատապարտված է անհաջողության։ Ոչ միայն գործ, այլև ցանկացած գրված կամ արտասանած բառ։ Երբ հայտնի գրող-հրապարակախոսն ասում Է՝ «ես դեռևս 19.. թվականին ասում էի...», ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ էր նա ասում, որովհետև այս նախադասության մեջ կարևորը «Ես»-ն է, մնացածը որևէ նշանակություն չունի։
Երբ պատգամավորն ասում է՝ «ես այն քաղաքական գործիչն եմ, որը...», այլևս էական չէ, թե ինչ է նա արել, որովհետև եթե արել է և նման տոնով խոսում է դրա մասին, ուրեմն արել է ոչ թե մարդկանց օգուտ բերելու նպատակով, այլ ընդամենը դրա մասին խոսելու համար։ Երբ քաղաքական գործիչն ասում է՝ «ես այնքան կարևոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որևէ վատություն անելն է», դա նշանակում է, որ նա այնքան էլ կարևոր չէ՝ հակառակ դեպքում դրա մասին չէր խոսի։ Բայց եթե ես ինձ այդքան կարևորում եմ, ապա պարտք եմ համարում աջից ու ձախից հարձակվող «դուշմաններից» պաշտպանվել՝ նրանց շեշտակի հարվածներ և հակահարվածներ հասցնելով։ Միայն թե հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք դրա վրա կյանք ծախսել»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
23:10 08-04-2021
Սրանց ամբողջ ուշքն ու միտքը մեր ցավը մաշացնելն ու մոռացության տալն է. Չի ստացվելու, անբարոյական սրիկաներ
3452 դիտում
10:27 21-10-2016
Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք. «Առավոտ»
2895 դիտում
19:53 16-12-2019
Կառչել են իմ ընկեր Արամ Բարսեղյանից. նման էշ ձևի որոշել են ինձ իբր վատություն անել. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»