3455 դիտում
10:27 21-10-2016
Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Շատ են մարդիկ, որոնք իրենց առաքելությունն են համարում ինչ-որ չարիքի դեմ պայքարելը։ Կաթոլիկները պայքարել են բողոքականների դեմ և հակառակը։ «Կարմիր բանակը» պայքարել է «սպիտակ բանակի» դեմ, Արևմուտքը պայքարում է «Իսլամական պետաթյան» դեմ, Միացյալ Նահանգները պայքարում է Ռուսաստանի դեմ։ Եթե դրանց բոլորին տեղերով փոխես, ապա արդյունքը նույնն է՝ պայքար։
Ինձ թվում է՝ դա հնացած և անարդյունավետ մոդել է: Եթե դու կարմիր կամ սպիտակ, բոլշևիկ կամ մենշևիկ ես, ինքդ արժանի այլընտրանք չես ստեղծում, ինքդ քեզնով այդպիսի այլընտրանք չես հանդիսանում, ապա քո «պայքարը» և անգամ «հաղթանակը» ոչ մի կոպեկի գին չունի:
Պետք չէ պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ։ Միակ բանը, որի կարիքը կա՝ բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելն է։ Թիրախը, նպատակը պետք է դրական լինի։ Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք, որպիսին է քո «պայքարի» թիրախը։ Սպանելով վիշապին՝ ինքդ դառնում ես վիշապ։ Հայտնի պատմություն է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
2575 դիտում
10:34 05-10-2016
Այնքան կարևոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որևէ վատություն անելն է. «Առավոտ»
4146 դիտում
10:56 06-07-2018
«Հակահերոսն» ունի պաշտպանության նույնպիսի իրավունք, որն ունի «հերոսը», ունենք ես և դուք․ «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»