211652_close_icon
views-count64778 դիտում article-date 22:39 05-10-2016

Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները պայքարում են Նուբարաշենի բանտից հիվանդանոց տեղափոխված կալանավորի կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի բանտից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավորված Անդրանիկ Գաբրիելյանը: Վերջինս հիվանդանոց է ընդունվել աջ նախաբազկի միջին երրորդականի ներսային մակերեսի կտրած-պատռած վերքեր ախտորոշմամբ: Այս պահին Ա. Գաբրիելյանը վիրահատարանում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա, ով կալանավորվել է Երևանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, ի նշան բողոքի՝ կտրել է երակները: Մանրամասները՝ քիչ ուշ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր