211652_close_icon
views-count31479 դիտում article-date 10:24 06-10-2016

Արտառոց դեպք դատարանում. դատախազի տեղակալը պնդում է՝ ամբաստանյալը բռնություն և սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ, 42-ամյա Մովսես Մովսիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 3 նիստերի դահլիճում բռնություն է կիրառվել իր նկատմամբ, որն ուղղորդվել է հայհոյանքներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ Մ. Մովսիսյանը, ով Լոռու մարզի դատախազի տեղակալն է, հարցաքննելիս է եղել տուժողին, երբ ամբաստանյալ, Լոռու մարզի Դսեղ գյուղում հաշվառված ՀՀ քրեական օերնսգրքի 112 հոդվածի 1-ին մասով որպես կասկածյալ ձերբակալված, 31-ամյա Կամո Խառատյանը հեղուկով լի շշով մի քանի անգամ հարվածել է դատախազին, այնուհետև հայհոյանքներ տվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տարոնի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր