211652_close_icon
views-count4950 դիտում article-date 22:46 06-10-2016

Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ: Կրթօջախի աշակերտները ներկայացրել են Սասուն Մկրտչյանի կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը: Հուշ- ցերեկույթն ուղեկցվել է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ու հայրենասիրական երգերով: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի ծնողները, հարազատները, զինակից ընկերներն ու դասընկերները, բազմաթիվ հյուրեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր