211652_close_icon
views-count5190 դիտում article-date 21:41 07-10-2016

Հետաքրքիր փաստեր Նիքի Մինաժի մասին

1․2013 թվականին նրա մտահաղացումով արտադրվում է «Myx Moscato» ալկոհոլային խմիչքը և վաճառվում է «KMART» խանութների ցանցում։ 2․Նա սիրավեպեր է ունեցել Դրեյքի և Լիլ Ուեյնի հետ։ Նա 10 տարուց ավելի ապրել է Սաֆարի Սամուելսի հետ, սակայն նրանք բաժանվել են 2014 թվականին։ 3․Նիքին ունի վարդագույն Lamborghini Aventador: 4․2010-2015 թվականներին նա եղել է միակ ռեփերը, ով 5 անգամ անընդմեջ հաղթել է «BET Awards» մրցույթը։ 5․2011 թվականին սպանվել է Նիքիի զարմիկը, որին նա նվիրել է տողեր «Champion» և «All Things Go» երգերում։ 6․16 տարեկանում աբորտ է արել, դրա մասին ասում է «Autobiography» և «All Things Go» երգերում։ 7․Նիքին իր ձախ ձեռքին ունի չինարեն հիերոգլիֆներից կազմված դաջվածք՝ 上帝與你常在 (shàngdì yǔ nǐ cháng zài), ինչը նշանակում է Աստված միշտ քեզ հետ է։

Նմանատիպ նյութեր