211652_close_icon
views-count1280 դիտում article-date 20:40 07-10-2016

Քննարկվել են Երևանի և Մոսկվայի միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել է, որ այս այցը ոչ միայն երկու մայրաքաղաքների գործընկերային սերտ փոխգործակցության, այլև բարեկամական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է: «Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը: Հաշվի առնելով վերջին տարիներին իրականացվող ծրագրային համագործակցությունը` պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

Նմանատիպ նյութեր