3438 դիտում
18:09 08-09-2017
Քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի վարչական շրջանների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի, Մոսկովսկի և Պետրոգրադսկի վարչական շրջանների ղեկավարների հետ: Հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի վարչական շրջանների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրերով իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններ: Հատկանշելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները՝ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ այն առավել քան ամուր հիմք է ստեղծում քաղաքների նաև վարչական միավորների միջև հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:
Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի, Մոսկովսկի և Պետրոգրադսկի վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարևորելով երևանյան գործնկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցը հրաշալի առիթ է` ամփոփելու կատարած աշխատանքներն ու նախանշելու առաջիկա անելիքները: Կողմերն առանձնակի կարևորել են նաև փոխայցելությունների շրջանակում փորձի և տեղեկատվության փոխանակումները, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների:
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
20:40 07-10-2016
Քննարկվել են Երևանի և Մոսկվայի միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»