211652_close_icon
views-count4034 դիտում article-date 22:40 07-10-2016

ՀՀ ՊՆ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել են ճամբարային հավաքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում զինված ուժերի հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների: Մեկամսյա ճամբարային հավաքների շրջանակում անկացված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվել են դասակների, մարտկոցների հրամանատարների կողմից որոշումների ընդունման, տեղանքում փոխգործակցության կազմակերպման հմտությունները: Դաշտային պայմաններում ներդաշնակվել են նաև մարտական հաշվարկների, դասակների ու մարտկոցների գործողությունները: Ճամբարային հավաքի ամփոփիչ փուլում հրթիռահրետանային ստորաբաժանումն անցկացրել է նաև զորավարժություն: Կրակային ստուգատեսի նպատակն էր ամփոփել ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքներն ու գնահատել զորամասի մարտական պատրաստության աստիճանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր