«Մեթյու» փոթորիկն ԱՄՆ-ի ափերին է հասել. ավելի քան 1 մլն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել. կան զոհեր. ՖՈՏՈՇԱՐՔ
Հաիթիում ավելի քան 900 զոհի պատճառ դարձած «Մեթյու» փոթորին հասել է ԱՄՆ-ի ափերին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հարավային Կարոլիանայում, որտեղ այս պահին մոլեգնում է փոթորիկը, ավերվել է պատմական Չարլսթոն քաղաքը: Ըստ նախնական տեղեկություների՝ կա 10 զոհ:
Ֆլորիդա նահանգում, որտեղ ուրբաթ սահմանվել էր արտակարգ դրություն, ավելի քան 1 մլն բնակիչ տարհանվել է:
Հիշեցնենք, որ Մեթյու փոթորիկը կորցրել էր իր հզորությունը։ Փոթորկի հզորությունը 4-րդ աստիճանից իջել էր և հասել 1-ին աստիճանի։
Փոթորկի պատճառով ԱՄՆ-ում մինչ այս պահը հետաձգվել է 4500-ից ավելի չվերթ։