211652_close_icon

Պարզվել է, Երևանի քրեական ոստիկանների կողմից կախազարդում թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվածը Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդին է

views-count28956 դիտում article-date 12:40 27-03-2025
SHAMSHYAN.com-ը մարտի 22-ին հրապարակում էր կատարել «Արմ Սվիթ» սպը-ի հայտնած տեղեկության մասին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի պահեստապետ ներկայացած տղամարդու մայրը, պարզվում է, Երևանում հայտնի դպրոցներից մեկի տնօրենն է:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դպրոցը Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցն է:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից թմրանյութի հայտնաբերման մասին հրապարակման մեջ նշել էինք, որ կասկածյալը, ում մոտ եղած կախազարդում հայտնաբերվել էին թմրամիջոցներ, աշխատում է «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում՝ որպես արտադրամասի պետ: 

Մարտի 22-ին SHAMSHYAN.com զանգահարած տղամարդը ներկայացավ, որ ինքը նշված ՍՊԸ-ի տնօրենն է, ու նշված աշխատակից իրենց ՍՊԸ-ում երբևէ չի եղել, ու հիմա էլ չկա, հետևաբար Երևանի բնակիչ 32-ամյա Մարտիրոս Շ. անուն ազգանունով աշխատակից իրենք չունեն: 

Հավատալով «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի տնօրեն ներկայացած տղամարդուն, նաև լրացուցիչ ճշտեցինք, որ ոստիկանությունում այդ տղամարդը ներկայացել է, որ արտադրամասի պետ է: 
 
Մնում է դա պարզեին իրավապահները, թե ինչն է եղել պատճառը, որ չաշխատելով նշված ՍՊԸ-ում, հայտնել էր, որ ինքը այդ ՍՊԸ-ում է աշխատում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր