211652_close_icon
views-count61101 դիտում article-date 11:00 11-10-2016

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարզային վարչության և բաժինների պետեր է նշանակել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նա նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Բազումի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, ով ազատվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արա Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։ [b]Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյան [/b] [img]/ups/images/0445440001476186942666574.jpg[/img]

Նմանատիպ նյութեր