211652_close_icon
views-count32027 դիտում article-date 21:12 02-11-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով մարզային քրեական ոստիկանության վարչության պետեր ու համայնքային բաժինների պետեր են նշանակվել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որով այսօրվանից գործելու է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային քրական ոստիկանության վարչությունները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ներքին գործերի նախարարի հրամանով այսօրվանից այլևս պատմության գիրկն անցան ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունները։ 

Վ․ Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Շիրակի մարզային վարչության  պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ ալ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության  պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳ  նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ ֆիլիպպ Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ասքանազ Դավթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժանմունքը դարձել է ոստիկանության Արարատի բաժին և ոստիկանության  փոխգնդապետ Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ։ 

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Ասրյանը։

Նմանատիպ նյութեր