211652_close_icon
views-count3699 դիտում article-date 17:27 11-10-2016

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին շնորհավորական նամակ է ուղարկել Վյաչեսլավ Վոլոդինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու փորձառությունը կնսպաստեն Ռուսաստանի Դաշնության քաղաքական համակարգում Պետական դումայի դերակատարության ամրապնդմանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձր են գնահատում Ռուսաստանի հետ բարեկամության ավանդույթները, որոնք պատմական, մշակութային եւ հոգեւոր խոր արմատներ ունեն: Մենք գնահատում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի, հետեւողական ջանքերը Հարավային Կովկասում կայունության հաստատման ու պահպանման գործում: Համոզված ենք, որ փոխշահավետ համագործակցության զարգացումը, այդ թվում եւ խորհրդարանական դիվանագիտության միջոցով, թույլ կտա տարածաշրջանը դարձնել առավել անվտանգ եւ բարեկեցիկ», - ընդգծված է խորհրդարանի նախագահի շնորհավորական նամակում:

Նմանատիպ նյութեր