211652_close_icon
views-count2774 դիտում article-date 22:23 11-10-2016

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնական շրջանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: Այն վավերացրել են մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Երևան ժամանած Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Կանուննիկովը: Հարկ է նշել, որ դեռևս 2014թ. հոկտեմբերի 10-ին Երևանի և Նովոսիբիրսկի միջև ստորագրվել է եղբայրացման մասին համաձայնագիր: Այդ համատեքստում երկու քաղաքների միջև իրականացվել է փորձի և տեղեկատվության փոխանակում բոլոր այն ոլորտներում, որոնք կարևոր են Երևանի և Նովոսիբիրսկի հետագա զարգացման համար: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության հաստատումը և ռուս գործընկերոջը մաղթել արդյունավետ աշխատանք` համաձայնագրով նախանշված ոլորտներում համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար: Հատկանշելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումը երկու քաղաքների բարեկամական և գործընկերային կապերն ընդլայնելու տեսակետից` նովոսիբիրսկյան պատվիրակության ղեկավար, Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Կանուննիկովն էլ վստահեցրել է, որ կարվի հնարավորը` նաև Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր