5762 դիտում
21:18 09-06-2017
Երևանի Նոր Նորք վարչական շրջանն ու Սիդնեյի Վիլըբի քաղաքը կհամագործակցեն
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ տիկին Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով Վիլըբիի քաղաքապետին` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար` հույս հայտնելով, որ առաջիկայում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր կիրականացվեն: Արմեն Ուլիխանյանը կարևորել է Վիլըբիի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և քաղաքային զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյն իր հերթին նշել է, որ համագործակցության շրջանակներում կյանքի կկոչվեն կրթական, բնապահպանական, մշակութային և տնտեսական ծրագրեր:
Հանդիպման վերջում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը ստորագրել են բարեկամության և համագործակցության համաձայնագիր:
Ավստրալական պատվիրակության կազմում Երևան են ժամանել նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Եպիսկոպոս Նաջարյանը, թեմական խորհրդի նախագահ Սարգիս Տեր-Պետրոսյանը և թեմական խորհրդի փոխնախագահ Ստեփան Կերկյաշարյանը:
Նմանատիպ նյութեր
2774 դիտում
22:23 11-10-2016
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն
6193 դիտում
22:11 09-06-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի գործընկերոջ հետ
10974 դիտում
15:36 04-09-2017
Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված