211652_close_icon
views-count51080 դիտում article-date 19:40 12-10-2016

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը 100 մ գլորվել է ձորը. գյուղապետը տեղում մահացել է. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտանան գյուղից դեպի Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզյաին քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Mercedes մակնիշի 34 ՍM 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 100 մ գլորվել ձորը: Վթարի հետևանքով 1 հոգի, Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի բնակիչ, 43-ամյա Գարեգին Կոստանդյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է Կապանի հիվանդանոց: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Կոստանդյանը Վարդավանք գյուղի գյուղապետն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր