1504 դիտում
22:08 12-10-2016
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ աղետների նվազեցման միջազգային օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախորդ տարի պետություններն ընդունեցին Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագիրը, որի նպատակներն ամրագրվեցին «Զարգացման օրակարգ – 2030» փաստաթղթում: Այսօր հայտարարում ենք նոր նախաձեռնության մեկնարկը՝ «Սենդայի յոթի քարոզարշավ. 7 թիրախ՝ 7 տարում»։ Քարոզարշավի սևեռակետում այն հարցն է, թե ինչպես կարող ենք յուրաքանչյուրս նպաստել աղետների հետևանքով կորուստների նվազեցմանը: Այս տարվա թիրախը մարդկային կյանքի կորուստների կրճատումն է:
Մենք կարող ենք փոխարինել նյութական բարիքները, սակայն ոչ՝ մարդկանց: Ինձ մշտապես ապշեցնում է այն, թե որքան շատ մարդ է զոհվում աղետների ժամանակ: Եվ որպես կանոն՝ զոհերի մեծ մասն աղքատ ու խոցելի մարդիկ են:
Այսօր հարյուր միլիոնավոր մարդիկ կանգնած են բարձրացող ծովերի, երկրաշարժերի, երաշտների, սաստիկ շոգերի, ջրհեղեղների և փոթորիկների վտանգին հանդիման: Նրանք ապրում են վտանգավոր վայրերում՝ մարգինալ հողատարածքներում, անկայուն սարալանջերին կամ փոթորիկներից անպաշտպան ափամերձ վայրերում: Ահա թե ինչու ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելը (Կայուն զարգացման 17 նպատակներից առաջինը) առանցքային նշանակություն ունի աղետների նվազեցման հարցում:
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից այսօր հրապարակված «Աղքատություն և մահ. աղետներից մահացությունը 1996-2015 թթ.» զեկույցն անհավասարության ծանրակշիռ վկայագրություն է: Մեծ եկամուտներ ունեցող երկրներն աղետների պատճառով տնտեսական վնասներ են կրում, մինչդեռ եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրները վճարում են մարդկային կյանքերով:
Աղետների նվազեցման այս միջազգային օրը բոլոր կառավարություններին կոչ եմ անում աշխատել քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ, որպեսզի աղետների կառավարումից անցնենք ռիսկի կառավարման: Եկեք արձագանքման մշակույթից անցնենք կանխարգելման մշակույթին և ամրապնդենք դիմակայունությունը՝ նվազեցնելով մարդկային կյանքի կորուստները:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1647 դիտում
16:36 13-10-2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ
1348 դիտում
18:32 19-07-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին
2497 դիտում
21:32 11-11-2024
ՆԳՆ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»