1258 դիտում
18:32 19-07-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Փոխվարչապետը նշել է, որ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ստեղծումից ի վեր արդյունավետ համագործակցություն է հաստատվել կառույցի հետ և երախտագիտություն հայտնել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ցուցաբերած օժանդակության համար։
Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030 թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։
Փոխվարչապետը նշել է, որ հայ փրկարարները բավարար մասնագիտական փորձառություն ունեն և տարբեր երկրներում մասնակցում են միջազգային հումանիտար առաքելությունների և փրկարար գործողությունների: Այսպիսով, Հայաստանն իր ներդրումն է ունենում աղտների ռիսկերի նվազեցման միջազգային ջանքերին։
Միաժամանակ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը, գտնվելով սեյմսավտանգ գոտում, նպատակ ունի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմամբ կատարելագործել աղետների վաղ կանխարգելման մեխանիզմները, ինչը հատկապես կարևոր է դպրոցների սեյսմակայունության ապահովման տեսանկյունից:
Մամի Միզուտորին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, արդյունավետ համագործակցության համար և հրավիրել է մասնակցելու ընթացիկ տարում Տաջիկստանումանցկացվելիք աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ քննարկմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված միջոցառումն ուրույն հարթակ է հանդիսացել մասնակից երկրների համար՝ կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսական զարգացման մոդելը քննարկելու և միասնական քայլեր ձեռնարկելու առումով:
Նմանատիպ նյութեր
962 դիտում
17:43 01-07-2014
Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային աշխատաժողը
2587 դիտում
23:40 26-03-2015
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման կոնֆերանսում Ստեփանավանը ճանաչվել է քաղաքի «Դերային մոդել»
661 դիտում
19:50 15-12-2015
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում