37576 դիտում
21:25 12-10-2016
Առեղծվածային վթար Երևանում. ցեխով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արամի փողոցի թիվ 80 շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, շինանարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ցեխով բեռնված КамАЗ մակնիշի 886 ՍԼ 63 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր ժամանելը, վարորդ, 55-ամյա Վաչիկ Ադամյանը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքի վայր են ժամանե թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կողաշրջված ավտոմեքենան պատկանում է «ԴԱԿ ՇԻՆ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կետրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+