2236 դիտում
19:41 13-10-2016
Չկա որևէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար և չստանա օգնություն. Սերժիկ Սրապիոնյան
Աժիոտաժը, թե հալեպահայությունը ուզում է դուրս գալ ու ճար ու հնար չկա, իրականությունից շատ է հեռու է: Այս մասին ասել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն այսօր հրավիրված ասուլիսում:
«Չկա որևէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար և չստանա համապատասխան օգնություն: Նրանք, ովքեր իրնեց գրպանից վճարում են, չեն էլ դիմում, իսկ նրանք, ովքեր չունեն, դիմում են և օգնություն են ստանում, կարողանում ենք հայթայթել և՛ տոմսերը, և՛ միջոցները»,-ասել է փոխնախարարը:
Ըստ Սրապիոնյանի՝ վերջին անգամ երեկ երեկոյան են կապ հաստատել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի հետ: Վերջինս փոխանցել է, որ այս պահին հայկական թաղամասերի ուղղությամբ խաղաղություն է, պայթյուններ չկան, հրաձգություն չկա, և հենց հիմա խաղաղ անկյուններից մեկում նստած սուրճ է խմում:
Փոխնախարարը նշել է, որ հոկտեմբերի 17-ին սպասում են 21 սիրիահայերի ժամանում Հայաստան: Մեկ ընտանիքի մեկ օր առաջ են ընդունել:
Սրապիոնյանը ապատեղեկատվություն է որակել այն հայտարարությունը, թե ինչ-որ բարերարներ պատրաստվում են Հայաստան տեղափոխել 600 սիրիահայերի: Այդ տեղեկությունը տարածել էր «ՀԱԼԷՊ» հայրենակցական միությունը, որը չի արձագանքել պաշտոնական հարցմանը, և փաստ չկա, որ 600 հոգանոց սիրիահայերի ցուցակ գոյություն ունի:
Նմանատիպ նյութեր
2868 դիտում
23:29 15-03-2016
Պուտինը ռուսական զորքերը Սիրիայից դուրս չի բերում որևէ մեկին դուր գալու նպատակով. Սերգեյ Լավրով
Այս բաժնից
646 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
688 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
679 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են