48829 դիտում
12:21 14-10-2016
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացավ օրեր առաջ վրաերթի ենթարկված երեխաներից 10-ամյա տղան
Քիչ առաջ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացավ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 10-ամյա Դավիթ Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր համագյուղացի, 5-ամյա Կորյուն Հակոբյանի հետ հոկտեմբերի 11-ին վրաերթի էր ենթարկվել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 140 շենքի դիմաց։
Այդ օրը, ժամը 17։05-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի 28 շենքի բնակիչ, 39-ամյա Սամվել Երանոսյանը իրեն վստահված Mercedes մակնիշի 31 ՕՏ 478 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Դ. Խաչատրյանին ու Կ. Հակոբյանին, ովքեր տեղափոխվել էին նախ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Դ. Խաչատրյանը սովորում էր Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ, ով ղեկավարել է դեպքի վայրում քննչական աշխատանքները, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
19731 դիտում
21:23 23-12-2021
Եղվարդ քաղաքում վրաերթի ենթարկված ամուսիններից 56-ամյա կինը օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
81145 դիտում
18:19 03-12-2018
Վանաձորում 26-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 17-ամյա տղան հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ