13084 դիտում
15:24 14-10-2016
Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]վթարից [/url]տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։
Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են)։
Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով։ Օդանավի՝ Երևան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
14:06 04-11-2015
Նախնական պայմանավորվածությամբ՝ վաղը ՌԴ-ից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները
1735 դիտում
18:00 07-11-2015
Հարավային Սուդանից ՀՀ քաղաքացիների աճյունները հայրենիք կտեղափոխվեն առաջիկա օրերին. ՀՀ ԱԳՆ
967 դիտում
23:17 11-07-2023
Հայտնի է՝ երբ Ֆրանսիայի Մեծերի Պանթեոն կտեղափոխվեն Միսակ Մանուշյանի և տիկնոջ աճյունները
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»