11798 դիտում
18:23 14-10-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան. վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից[/url] տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։
[b]Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։[/b]
Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
14:47 22-12-2016
Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը
13327 դիտում
18:45 12-04-2020
Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի
Այս բաժնից
724 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին