1275 դիտում
18:18 25-11-2015
Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները դրամական փոխհատուցումը ստանալու համար կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով [url=http://www.mtc.am/edfiles/files/Tula.pdf]հետևյալ փաստաթղթերը:[/url]
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (010) 59-00-24, (010) 59-00-29:
Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02, (010) 59-01- 04, (010) 59-01-05 հեռախոսահամարներով և [email protected] էլեկտրոնային հասցեով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։
1. Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի 1,5 մլն դրամ:
2. ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ:
3. Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
[b]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
14:46 19-10-2016
Թարմ տվյալներ՝ Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
2368 դիտում
14:47 22-12-2016
Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը
1521 դիտում
15:10 04-12-2015
Տուլայում բուժվող Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարի տուժածներից մեկը կտեղափոխվի Երևան
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան